«Փաստ». Համանախագահների հայտարարության տեքստը Փաշինյանն ու Ալիևը նախապես կարդացել էին


, | Հրապարակվել է: 09:24 AM, March 13, 2019

IMG

«Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նախագահների կողմից տարածված հայտարարության տեքստը, որը տեղեկատվական դաշտում դարձավ լուրջ քննարկումնե­րի և շահարկումների առիթ, ՀՀ իշխանու­թյունների շրջանում առանձնապես զար­մանք ու աժիոտաժ չի առաջացրել: 

Բանն այն է, որ «Փաստ» թերթի տեղեկություննե­րով, հրապարակելուց առաջ տվյալ տեքս­տը նախապես ուղարկվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: 

Ի դեպ, դա թելադրում է հենց դիվանագիտական արարողակարգը: Նշենք, որ ԵԱՀԿ ԱԽ պատմության մեջ (1992թ.) ադրբեջանական կողմը ոչ մի ան­գամ չի ողջունել համանախագահների հայ­տարարությունների տեքստերը, և մարտի 9-ին հրապարակված հայտարարությունը, որպես այդպիսին, առաջինն էր, ինչը հայաստանյան ներքաղաքական ու քաղաքա­գիտական շրջանակներում որոշակի մտա­հոգության տեղիք է տալիս»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: