«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» ճակատագիրը դեռևս անորոշ է. ՀՀԿ-ն հետ է վերցրել անվարձահատույց տված տարածքը.«Ժողովուրդ».


, | Հրապարակվել է: 09:29 AM, March 13, 2019

IMG

««Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետագա գործունեության ճակատագիրը դեռևս անորոշ է. հոգաբարձուների խորհրդի նիստը տևական ժամանակ է` չի կայանում: Ու հիմա մարզային գրասենյակները սպասողական վիճակում են:

Ավելին՝ պարզվում է՝ այս հիմնադրամի Շիրակի մարզային կենտրոնը, որ նախկինում տեղակայված էր ՀՀԿ մարզային գրասենյակում, հայտնվել է դրսում: ՀՀԿ-ն հետ է վերցրել այն տարածքը, որը նախկինում անվարձահատույց տվել էր նրանց:

«Քանի որ վարչապետը ՀՀԿ-ական չէ, իրենք մեզ տարածքից հանեցին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Շիրակի մարզային կենտրոնը համակարգող Գոհար Պետրոսյանը:

ՀՀԿ այդ քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ երկար ժամանակ այս հիմնադրամը եղել է նախկին իշխող կուսակցության ոչ պաշտոնական ստորաբաժանում: Ի դեպ, այս պահին չի գործում Ծաղկաձորում գտնվող առողջարանական համալիրը, որտեղ անցկացվում էին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքները:

Ի դեպ, Ծաղկաձորում գտնվող այդ համալիրը հիմնադրամի հաշվառման տակ է գտնվում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: