Հրատապ լուրեր:

«Ժամանակ». ՌԴ-ն անհամեմատ ավելի շատ ներդրումներ է կատարում Վրաստանում, քան ՀՀ-ում՝ չունենալով դիվանագիտական կապեր այդ երկրի հետ


, | Հրապարակվել է: 09:34 AM, March 13, 2019

IMG

Ժամանակ թերթը գրում է.- «Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018թ. տնտեսական տվյալները, ըստ որի օտարերկրյա ներդրումների ծավալը անցնում է 1 մլրդ 200 մլն դոլարը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Վրաստանը այս ցուցանիշով առնվազն 5 անգամ առաջ է Հայաստանից:

Անցած տարի Ռուսաստանից Վրաստան կատարված ներդրումների ծավալը գերազանցում է 60 մլն դոլարը, ինչն անհամեմատ ավելի է Ռուսաստանից Հայաստան կատարված ներդրումների ծավալից: Սա այն դեպքում, երբ Ռուսաստանը և Վրաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ և գտնվում են փաստացի պատերազմական վիճակում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: