Ոսկեվազի հեքիաթը


, | Հրապարակվել է: 09:16 PM, March 13, 2019

IMG

Արդեն քանի օր է համացանցի բում է դարձել Ոսկեվազի գինու գործարանի նկարները : Վերջինիս  հետքերով գնացինք Ոսկեվազ, տեղում ծանոթանալու այդ հրաշքին :


Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Այն գտնվում է Արագածոտն մարզի Ոսկեվազ գյուղում:

  Օշականում և Աշտարակում գտնվող գործարանների հետ միասին Ոսկեվազը Աշտարակի գինու գործարանի կազմում էր գտնվում, որտեղ արտադրվում էր ԽՍՀՄ ողջ տարածքում ճանաչված խերեսային տեսակի գինին:

 Գործարանի սեփականատեր Դավիթ Հովհաննիսյանը մեր հետ զրույցում նշեց, որ 1997 թ.-ին ձեռք է բերել գինու գործարանը, ինչը “Ոսկեվազի” կյանքում նոր դարաշրջանի սկիզբ էր: 2004թ.-ին սկսվել է վերակառուցումը. հին շինությունները պահպանվել են մասամբ, գործարանի տարածքում առկա շենքերի մեծ մասը նախագծվել և կառուցվել է զրոյից, և համալիրը նախատեսված է ոչ միայն որպես արտադրական, այլ նաև որպես գինու տուրիզմի համալիր:

“Փոքրիկ քաղաքի” ճարտարապետական գաղափարի հեղինակն է Գագիկ Օգանեսյանը, ճանաչված հայ-ամերիկյան նկարիչ-դիզայներ, որը հանդիսանում է հիմնադրի մեծ եղբայրը: Ճարտարապետական յուրահատուկ լուծումները իրագործվել են փոքր եղբոր`Արմեն Օգանեսյանի կողմից:

Իրենց արտադրանքը արտահանում են մի շարք երկրներ , այդ թվում ՌԴ, Եվրոպական մի շարք երկրներ, ԱՄՆ, Ճապոնիա:

Ոսկեվազի գինու գործարանը իր գրավչությամբ զբոսաշրջիկների սիրելի վայերերից մեկն է :Տուրիստական այցելությունների քանակը տարեց տարի աճում է, 2018թ.-ին գործարան է այցելել ավելի քան 1900 զբոսաշրջիկ:

«Ոսկեվազ»-ը համալրված է նորագույն և որակյալ իտալական սարքավորումներով: Արտադրության մեջ օգտագործվում են միայն տեղական խաղողի տեսակները, իսկ հնացման համար կիրառվում են հազվագյուտ բարձրորակ հայկական կաղնուց պատրաստած տակառները: «Ոսկեվազ»-ը վերածնում է հայկական ավանդական գինեգործությունը նոր որակյալ կատարմամբ` ստեղծելով 19-րդ դարավերջի կարասների մեջ հնացված գինիներ: 

          

Հայաստանում գինու խմորման և հնեցման այս ավանդական գործիքը կիրառվում էր դեռևս հնում, ինչի ապացույցներն են Արենիում գտնված ամենահին գինու հնձանի մնացորդները (մոտավոր 6000 տարեկան), ինչպես նաև ուրարտական Թեյշեբաինի միջնաբերդի ավերակներում գտնված կարասային գինու մառանները (մոտավոր 2500 տարեկան):          
      Ներկայումս «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը արտադրում է 16 անուն գինի:  Վերջինիս բազմատեսակ նմուշակազմը, որը մոտ ապագայում համալրվելու է փորձառնական գինիներով, իր մեջ ներառում է երիտասարդ և հնացված, կարմիր և սպիտակ հավաքածուներ, աղանդերային և յուրահատուկ գինիների լիմիտավորված շարքեր:

Դավիթ Հովհաննիսյանը հպարտորեն նշում է իրենց հաղթանակների մասին.

Իր գործունեության ընթացքում «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը վաստակել է բազմաթիվ մրցանակներ և պատվոգրեր: 2014 թվականին, մասնակցելով «Արենի» Գինու Փառատոնի մրցույթ-համտեսին, գործարանը ներկայացրեց «Ոսկեվազ» անապակ կարմիր, «Նուռազ» անապակ կարմիր և «Ոսկեպար» անապակ սպիտակ գինիները, որոնք ճանաչվեցին լավագույնը Հայաստանում:           

Ոսկեվազ Կարմիր Անապակ գինին պատրաստված Կախեթ, Հաղթանակ          խաղողի տեսակներից 2014, 2015 և 2017 թթ. Արենի Գինու Փառատոնի շրջանակներում անցկացրած մրցույթ-համտեսին ճանաչվել է լավագույն կարմիր անապակ գինին իր դասակարգում:

2016թ. Ոսկեվազ Կարասի Կոլեկցիա, Արենի կարմիր անապակ գինին նվաճել է ոսկե մեդալ «Mundus Vini 18-րդ Գինու Միջազգային Մրցույթին:

Արենի Կարմիր անապակ (խաղողի տեսակ` Արենի) 2016թ. գինին նվաճել է արծաթե մեդալ Արթուր Սարկիսյանի հեղինակած «Հայաստանի գինիները» ուղեցույցի շրջանակներում անցկացված համտես-մրցույթում:

 

Նուռազ Կարմիր անապակ (խաղողի տեսակ` Կախեթ, Հաղթանակ) 2016թ. գինին արժանացել է բրոնզե մեդալի “Decanter World Wine Awards” մրցույթին և արծաթե մեդալի «Արենի Գինու Փառատոնի» շրջանակներում անցկացված մրցույթ-համտեսին 2014 և 2017թթ.:

 Ուրզանա Սպիտակ անապակ (խաղողի տեսակ` Մուսկատ Վարդաբույր) 2016թ. այս գինին արժանացել է բրոնզե մեդալի “Decanter World Wine Awards 2016” մրցույթին և արծաթե մեդալի «Արենի Գինու Փառատոնի» շրջանակներում անցկացված մրցույթ-համտեսին 2017թ.:

Վանական Կարմիր անապակ գինին (խաղողի տեսակ` Կախեթ, Հաղթանակ, Արենի) 2016թ. գինին նվաճել է արծաթե մեդալ Արթուր Սարկիսյանի հեղինակած «Հայաստանի գինիները» ուղեցույցի շրջանակներում անցկացված համտես-մրցույթում:

Voskevaz Rose Վարդագույն անապակ  գինին (խաղողի տեսակ` Արենի2016թ. գինին արժանացել է ոսկե մեդալի “Սև Ծովի գինիներ”  մրցույթին` անցկացված “Գինեգերծության Սևծովյան Ֆորումի” շրջանակներում: 2018թարժանացել է բրոնզե մեդալի  «Mundus Vini 22-րդ Գինու Միջազգային Մրցույթին:

Ոսկեվազ Կարասի Կոլեկցիա, Ոսկեհատ Սպիտակ անապակ գինին (խաղողի տեսակ` Ոսկեհատ) 2016թ. նվաճել է արծաթե մեդալ Արթուր Սարկիսյանի հեղինակած «Հայաստանի գինիները» ուղեցույցի շրջանակներում անցկացված համտես-մրցույթում: 2017թ. գինին արժանացել է ոսկե մեդալի «Mundus Vini 20-րդ Գինու Միջազգային Մրցույթին»:

2017թ. Ոսկեվազ Կարասի Կոլեկցիա, Ոսկեհատ գինին արժանացել է ոսկե մեդալի «Mundus Vini 20-րդ Գինու Միջազգային Մրցույթի», իսկ Ոսկեվազ Կարասի Կոլեկցիա, Հաղթանակ գինին` արծաթե մեդալի:

Ոսկեվազ Սպիտակ Անապակ գինին (խաղողի տեսակ` Ոսկեհատ, Կանգուն) 2017թ. գինին արժանացել է բրոնզե մեդալի “Decanter World Wine Awards” մրցույթին և ոսկե մեդալի Արենի Գինու Փառատոնի շրջանակներում անցկացրած մրցույթ-համտեսում:

 

Ոսկեպար Սպիտակ անապակ (խաղողի տեսակ` Ոսկեհատ) 2017 և 2018թթ. գինին արժանացել է արծաթե մեդալի «Mundus Vini Գինու Միջազգային Մրցույթին2014թ «Արենի Գինու Փառատոնի» շրջանակներում անցկացված մրցույթ-համտեսին ճանաչվել է որպես լավագույն սպիտակ անապակ գինի իր դասակարգում:

Ոսկեվազ Կարասի Կոլեկցիա, Արենի Կարմիր անապակ գինին (խաղողի տեսակԱրենի)  2017թ. արժանացել է արծաթե մեդալի “Decanter World Wine Awards” մրցույթին: 2016թ. գինին արժանացել է ոսկե մեդալի «Mundus Vini 18-րդ Գինու Միջազգային Մրցույթին» և բրոնզե մեդալի “Decanter World Wine Awards 2016” մրցույթին: 2016թ. գինին նվաճել է ոսկե մեդալ Արթուր Սարկիսյանի հեղինակած «Հայաստանի գինիները» ուղեցույցի շրջանակներում անցկացված համտես-մրցույթում:  

2018թ. գինին արժանացել է ոսկե մեդալի, և ճանաչվել է ներկայացված հայկական գինիներից լավագույնը (Best of Show from Armenia) հռչակավոր Mundus Vini միջազգային գինու մրցույթում:

 

Ոսկեվազ Կարասի Կոլեկցիա, Հաղթանակ գինին  (խաղողի տեսակ` Հաղթանակ)  2017թ. գինին արժանացել է արծաթե մեդալի «Mundus Vini 20-րդ Գինու Միջազգային Մրցույթին»:

2018թՈսկեվազ կարմիր անապակՆուռազ կարմիր անապակ գինիները նվաճել են արծաթե մեդալներ «Mundus Vini 22-րդ Գինու Միջազգային Մրցույթին, իսկ Ոսկեվազ Ռոզեբրոնզե մեդալի:



Պարբերաբար բարելավելով և կատարելագործելով սեփական արտադրության որակը, ինչպես նաև յուրաքանչյուր տարի ընդլայնելով արտադրվող խմիչքի նմուշակազմը` «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը կատարում է իր յուրօրինակ ներդրումը հայկական գինիների աշխարհում:  


Արմինե Մելքոնյան