Քաղաքապետարանի ներկայացուցիչները նեղվել են «Շոկոլադնիցայի» փաստաթղթերի առկայությունից.«Հրապարակ»


, | Հրապարակվել է: 09:15 AM, March 14, 2019

IMG

«Օպերայի շրջակայքի սրճարանները, որոնք երեկ ապամոնտաժվում էին, շատ տարբեր կարգավիճակ ունեն: Եթե դրանց մեծ մասը փաստաթղթերի հետ խնդիրներ ունեն և կիսատ-պռատ, ժամկետանց թույլտվություններ, ապա «Շոկոլադնիցա» սրճարանի իրավունքներն օրինական են, կադաստրի վկայականով փաստված, ինչը նշանակում է, որ գոնե այս սրճարանի տնօրինությունը եթե մտնի դատարան և անգամ չհաղթի Երևանի քաղաքապետարանին, ապա բավականին ծանրակշիռ փոխհատուցում կարող է ստանալ: Երբ սեփականատերերի փաստաթղթերը ստուգվել են քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից, նրանք ակնհայտորեն նեղվել են այս մեկի փաստաթղթերի առկայությունից, բայց դա նրանց չի կանգնեցրել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: