«Ժամանակ». Քաղաքականությունը Վանեցյանի հաջորդ հանգրվանն է


, | Հրապարակվել է: 09:41 AM, March 14, 2019

IMG

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ավելի ու ավելի է հակվում դեպի քաղաքականություն։ Հենց այդ ցանկությունների շրջանակում պետք է դիտարկել Արցախում վերջին հայտարարությունը ազատագրված տարածքները բնակեցնելու վերաբերյալ։ Վանեցյանին շատ լավ են վերաբերվում Արցախում, դա էլ կարող է Վանեցյանի քաղաքական հեռանկարին օգտակար ակտիվ համարվել։

Եթե իշխանությանը հաջողվի հաղթել մեդիապատերազմում, կասկած չկա, որ Վանեցյանի հաջորդ հանգրվանը քաղաքականությունն է՝ անկախ նրանից, թե գործող ուժից քանիսն են համաձայն այդպիսի հեռանկարի հետ»:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում :