Կոտրել են Հովհաննավանքի պատուհանը, գողացել մոմերի գումարն ու գանձանակը


, | Հրապարակվել է: 09:54 AM, March 14, 2019

IMG

Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 12-ին Օհանավան գյուղում տեղի ունեցած գողության փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակի ոստիկանություն ահազանգ է ստացվել Տեր Մամբրե քահանա Պարույրյանից, որ Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցուց գողություն է կատարվել:

Պարզվել է, որ մարտի 11-ի ժամը 18:30-ից մինչև մարտի 12-ի 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են եկեղեցու պատուհանի երկաթե ճաղավանդակը, մտել ներս և մոմավաճառի սեղանի դարակից գողացել այնտեղ եղած ողջ գումարն ու եկեղեցու գանձանակը:

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: