Մի կետում, մի հյուլեում չկա անջրպետում. Ինչ փույթ, թե մարդ չունի անձնական կարծիք, փոխարենն ունի ընտիրագույն դիրք


Արթուր Հայրապետյան, | Հրապարակվել է: 10:09 AM, March 14, 2019

IMG

Ինչ փույթ, թե մարդ չունի անձնական կարծիք, փոխարենն ունի ընտիրագույն դիրք: Շատերին թվում է մարդու մասին ճոռոմաբանեցին, ուրեմն պաշտպանեցին մարդուն, կանգնեցին նրա կողքին, իրականում այդ ճոռոմաբանություն դուրս տվողները վճռական են տրամադրված, որտեղ վճռական առաջ են տանում միմիայն սեփական շահը: Ամեն մարդ խոսում է իր կուսակցության շահերից: Ամեն բան խրախճանքի է վերածվել, խրախճանք` սթափության փոխարեն...
Յուղը վրեն դատարկ դհոլներների պակաս չի զգացվում:
Օրենքով ապրել չեք սիրում։ Սովոր եք, գողականներով հարցեր լուծել։ Դրա համար էլ ըմբոստանում եք.. ձեր բոյին բարա քաշ չունեք։ Գնացեք մունաթ եկեք ձեր ապիկար տերերի վրա, որոնք ձեզ տարիներ շարունակ ստրուկի տեղ դրած Էս օրին բերեցին ու հասցրեցին, որոնք տարիներ շարունակ բանեցրել են ձեզ ու մի քանի կոպեկի դիմաց դարձել եք առ ու ծախի մեջ "հաջողակ", իրար գցող ու պատրաս անգամ իրար ծախելու, եթե գինը ձեռնտու է ձեզ։ Հիմա հոխորտալն էլ չի փրկի ձեզ..
Մարդուն չի կարելի չափել արշինով: Հաճախ մեծ խելքը տեղավորվում է փոքր գլխում: Մի կետում, մի հյուլեում չկա անջրպետում... այնտեղ, ուր բացակայում է միասնականությունը, մարդու ոտքի տակից հողն է փախչում: Ցավոք կյանքի գերխնդիրը ոմանց համար խաղն է եւ այդ խաղը վարելը:
Անհնարին ոչինչ չկա, կարեւորը չսխալվելն է..
Մենք սովոր ենք ծանոթ գտնել ու ծանոթի միջոցով հարցեր լուծել, մոռանալով օրենքի գերակայության եւ հայրենիքի հանդեպ հարգանք ունենալու.. միով բանիվ՝ հայի չափը.. չափազանց լինելու մեր վատ սովորություններից չձերբազատվելու, անգամ հպարտություն չունենալու.. Մարդուն նվաստացնելու համար առաջին տեղում ենք, եթե մեր սրտով չէ մարդը, իսկ ո՞վ է ասել, որ մենք բոլորի սրտով ենք.. չէ, չի լինում այդպես..
Արժեքների հեղափոխություն լինելու է.. ես հավատում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը արժեքների համար կռիվ կտա: Մեզ արժեքների հեղափոխություն է պետք ու դուրս բոլոր տեսակի կուսակցական, անձնական շահերից, ի նպաստ մեր հայրենիքի: Չդառնալ պատեհապաշտների զոհ.. տարիներով հենց այդ խնդրի առջեւ ենք կանգնած եղել, գոնե հիմա մեր վատ սովորություններից ձերբազատվենք: