Հայկ Մարությանը տիկնոջ հետ այցելել է քաշքշուկի արդյունքում տուժած քաղաքացուն


, | Հրապարակվել է: 09:31 AM, March 15, 2019

IMG

Քաղաքապետը այսօր ուշ երեկոյան տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ եւ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց Առաջին համալսարանական կլինիկայում բուժում ստացող Սվետլանա Հարությունյանին։ Տիկին Հարությունյանը գոտկատեղի շրջանում վնասվածք է ստացել Օպերայի հարակից տարածքում նախօրեին տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ։
Քաղաքապետը հետաքրքրվեց նրա ինքնազգացողությամբ եւ շուտափույթ ապաքինում է մաղթեց։ 

Ի դեպ, պրոֆեսոր Մուրադյանի սիրալիր առաջարկով Սվետլանա Հարությունյանը կարող է աշխատանքի անցնել Համալսարանական կլինիկայում։
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը: