ԵՐԲ ԵՍ Ու ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՕՊԵՐԱՅՈւՄ ԿԵՆԴԱՆԻ ՎԱՀԱՆ ԷԻՆՔ ԿԱՆԳՆԵԼ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՑՈւՑԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ, Ու՞Ր ԷԻՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ


, | Հրապարակվել է: 09:40 AM, March 15, 2019

IMG

Նաիռա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երեկ, երբ Օպերայի տարածքում լարվածությունը հասավ սարսափելի չափերի և ես ու իմ ընկերները  կենդանի վահան դարձանք ցուցարարների և ոստիկանների  միջև, զարմանալիորեն  ես այդ տարածքում որևէ քաղաքացիական  ակտիվիստ, որ նախկինում  կգար ու կպառկեր  ասֆալտին և թույլ չէր տա, որ քաղաքացու հանդեպ ոչ իրավաչափ ուժ կիրառեն` չտեսա: Մի երկուսն էլ որ կային` հեռվից դիտորդություն էին անում ու մեղադրում էին ցուցարներին: Ու՞ր էիք դուք, երբ ոստիկանը ոտքերով հարվածում  էր քաղաքացուն և լավ է, որ այսօր ոստիկանապետի հրամանով  այդ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են: 
Երեկ մենք այնտեղ էին ոչ որպես արբիտր, որ որոշեինք ով է իրավացի` քաղաքապետարա՞նը, թե՞ ցուցարարները: Երեկ մենք այնտեղ էինք, որ մեզանով կանխենք բախումները, որպեսզի շատ ավելի վտանգավոր զարգացումներ  չլինեն: 
Ու զարմանալիորեն նախկին քաղակտիվիստներից, որոնց մի մասը հիմա խորհրդարանում է, իսկ մյուս մասը չգիտեմ ուր, մարդ չկար: Երեկ պետք չէր լիներ «կողմ» ու որոշել՝ ո՞վ է իրավացի` քաղաքապետարանը, թե մարդիկ, ոչ սրճարանների սեփականատերերը, սովորական մարդիկ, ովքեր պայքարում էին իրենց աշխատատեղը  չկորցնելու համար: Երեկ պետք էր ընդամենը լինել ոստիկանների  և ցուցարարների արանքում` բախումը կանխելու համար: